«Ռիա Նովոստիի» թղթակիցն ինձ ճիշտ չի հասկացել». Արծրուն Հովհաննիսյան

«Ռիա Նովոստիի» թղթակիցն ինձ ճիշտ չի հասկացել». Արծրուն Հովհաննիսյան

РИА Новости-ն, վկայակոչելով ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, գրել էր, թե ԼՂՀ-ն նպատակ չունի հետ նվաճել այն 500 քմ տարածքը, որը ադրբեջանական բանակը գրավել է ապրիլի 2-ին ԼՂ հակամարտության շփման գծում սկսված սրացման արդյունքում:



Ի պատասխան այս տեղեկատվության՝ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «ՌիաՆովոստիի» թղթակիցը ճիշտ չի հասկացել իմ ասածը: Քանի որ այս պահին ակտիվ մարտական գործողություններ չեն վարվում այդ մի քանի հարյուր մետրի վրա, ապա գրավել ու հետ մղել չկա բնականաբար: Ինքը այլ բան է հասկացել, իսկ բլուրը առհասարակ սխալ է հասկացել, դա առաջին օրվա բլուրի մասին է նշվել, որը ՊԲ-ի ստորաբաժանումները արդեն հետ են վերցրել»: