Փակ նիստերի ժամանակը

Փակ նիստերի ժամանակը

Ընտրական օրենսգրքի մշակման 4+4+4-ը ֆորմատի մասնակից քաղաքական ուժերը քննարկում են այսօր, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո, 4+4+4 ֆորատի հերթական քննարկում անցկացնելու հարցը։ Ամենայն հավանականությամբ՝ կորոշվի այսօր ժամը 18.15-ին անցկացնել ֆորմատի հերթական քննարկումը։ Այս մասին մեր զրույցում հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։ Հիշեցնենք, որ այս ձեւաչափով քննարկումների մի քանի նիստ հետաձգվել են՝ պայմանավորված ղարաբաղաադրբեջանական սահմանում տիրող իրավիճակով.«Այս պահին հարաբերական անդորր է, եւ քանի որ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ ԸՕ ընդունման ժամկետի խնդիր էլ կա, ուստի պետք է հասցնել քննարկումները»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ իրենք գործընկերներին առաջարկելու են նիստը փակ անցկացնել, առանց լրագրողների ներկայության. «Քանի որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ներքաղաքական դեբատներ չեն գնում, անդորրը հարաբերական է, զոհված զինծառայողների հուղարկավորություններ են կատարվում, ճիշտ կլինի, որ զերծ մնանք հրապարակային քննարկումից»։