«Կարծիք հայության» կազմակերպությունը դիմել է ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնաժողովին

«Կարծիք հայության» կազմակերպությունը դիմել է ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնաժողովին

«Թուրքերի կողմից ապրիլի 2-ին կատարված հարձակումը ցույց տվեց, որ նույնիսկ խիստ ամոթ է որևէ ժողովրդի առաջարկել ապրել Ադրբեջանի կազմում: Պետք է ազնվություն և արդարություն ունենալ գնահատելու աշխարհի ժողովուրդների համբերությունը, իմանալ խաղաղության արժեքը, ճիշտ գնահատել յուրաքանչյուրի արժանիքը՝ նման հակամարտությունը լուծելու համար: Հարգելի եռանախագահներ, հաշվի առեք, որ դուք գնալու եք, իսկ մենք մնալու ենք, այն էլ՝ որպես հարևաններ: Մասնավորապես՝ Ադրբեջանը, որ երբեք անկախ երկիր չի եղել և չգիտի ինչ բան է հարևանը, այն էլ՝ այս տարածաշրջանում: Իզուր է Ադրբեջանը հանդես գալիս որպես Թուրքիայի կամակատար, սա էլ է սուվերենության ցուցանիշ: Ինչևէ, տպավորություն կա, որ հանձնաժողովը ստեղծված է Ադրբեջանի հարձակումները կոծկելու համար»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ: 



«Կարծիք հայության» ժողովրդավարության
աջակցության ՀԿ նախագահ



Սամվել Քորարյան