Գազի գինը կիջնի. ստորագրվել է պայմանագիր

Գազի գինը կիջնի. ստորագրվել է պայմանագիր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ քննարկվել է գազի գնի իջեցման հարցը, և նշեց, որ ստորագրվել է գազի գնի իջեցման պայմանագիր։



«Գազի գինը ստորագրեցինք սահմանին 150 դոլար՝ 165-ի փոխարեն»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին՝ սպառողի համար նու՞յնպես կնվազի, Աբրահամյանն ասաց. «Սպառողի համար կքննարկենք, համապատասխան պատկան մարմինները կքննարկեն և այդ հարցի մասին մենք մեր համապատասպան տեղեկատվությունը կտանք»։



Նշենք, որ այսօր կառավարությունում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան այցելած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը։ Հանդիպումից հետո նրանք լրագորևղների առաջ հանդես եկան հայտարարությամբ, բայց հարցերի չպատասխանեցին։ Մեդվեդևի հեռանալուց հետո միայն Աբրահամյանը բակում ընդամենը մի քանի հարցի պատասխանեց։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ