Ադրբեջանը Ռուսաստանից էլ զենք չգնի, Թուրքիայից և Իսրայելից է գնելու

Ադրբեջանը Ռուսաստանից էլ զենք չգնի, Թուրքիայից և Իսրայելից է գնելու

Ինչպես տեղեկացրել էինք, պաշտոնական այցով Հայաստանում է այցելել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա այսօր հանդիպում ունեցավ Հայաստանի իր պաշտոնակցի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Քիչ առաջ կառավարությունում ավարտվեց երկու վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք հանդես եկան հայտարարությամբ։ Դրանից հետո լրագորղները փորձեցին հարց ուղղել Դմիտրի մեդվեդևին, սակայն վերջինս չպատասխանեց հարցերին։ Մեզ, մասնավորապես, հետաքրքրում էր Ռուսաստանի կողմցի Ադրբեջանին զենք վաճառելու հարցը։
Մեդվեդևին ճանապարհելուց հետո այս հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ հետաքրքրվեցինք՝ արդյոք հանդիպման ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը բարձրացվե՞լ է։



«Եթե մարդիկ հնարավորություն ունեն զենք վաճառելու, մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու... եթե դուք ուզում եք, որ Թուրքիայից գնեն, ամեն դեպքում, եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն զենք գնելու, գնելու են, եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից»,-ասաց նա։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե մեր դաշնակից երկրի զենքն է մեր դեմ կիրառվում, վարչապետը չպատասխանեց, քանզի զւոգահեռ այլ հարց հնչեց և մեկ այլ հարցի անդրադարձավ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ