«Ժողովուրդ». ՀՀ Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան. ԱՄՆ պետդեպարտամենտ

«Ժողովուրդ». ՀՀ Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան. ԱՄՆ պետդեպարտամենտ

«Ժողովուրդը» գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հրապարակել է 2015-ի թվականի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը: Հայաստանին վերաբերող բաժնում ԱՄՆ պետդեպարտամենտը բավական ուշագրավ դիտարկումներ է արել: Մասնավորապես արձանագրել են, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենալուրջ խնդիրներից մեկը պետական պաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսները իշխող ՀՀԿ-ի գերակայությունը պահպանելու համար օգտագործելն է, եւ որ իշխանությունները տնտեսական եւ քաղաքական ուժն օգտագործում են իրենց կողմնակիցներին հարստացնելու, դատաիրավական համակարգը կոռումպացնելու համար: «Կառավարությունում կոռուպցիայի առկայության վերաբերյալ բազմաթիվ պնդումներ կան: Թեեւ Սահմանադրությամբ արգելվում է, որ պետական պաշտոնյաները ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվեն, սակայն ընկերությունների ղեկավարներն ու օլիգարխները շարունակել են մնալ պատգամավոր, կառավարության այլ պաշտոնյաները շարունակել են առաջ տանել իրենց բիզնես շահերը»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: