Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել կաթողիկոսի, Ազնավուրի եւ Քլունիի հետ

Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ էր այցելել կաթողիկոսի, Ազնավուրի եւ Քլունիի հետ

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին: Նրանց ուղեկցում էր Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, բազմաթիվ բարձրաստիճան հոգեւորականներ: Ամենայն հայոց կաթողիկոսը «Հայր մեր»-ից հետո սգո աղոթք ընթերցեց՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։



Սերժ Սարգսյանի հետ միասին Ծիծեռնակաբերդ էր այցելել նաեւ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակաբաշխության մասնակիցները, Ռուբեն Վարդանյանը: Թե՛ նախագահը, թե՛ նրա հետ Ծիծեռնակաբերդ այցելած հյուրերը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին: