ԱՄՆ նախագահը հավատարիմ է դեպքերի ամբողջական և արդարացի ճանաչման իր հանձնառությանը. Ռիչարդ Միլս

ԱՄՆ նախագահը հավատարիմ է դեպքերի ամբողջական և արդարացի ճանաչման իր հանձնառությանը. Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Ծիծառնակաբերդում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությունը և ժողովրդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որն, ԱՄՆ նախագահի խոսքերով, 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր:



Պատասխանելով հարցին, թե ինչու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց խոստումը և միլիոնավոր հայերի կոտորածը չանվանեց «Ցեղասպանություն»՝ դեսպանը նշել է. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:



Դեսպանն այնուհետև հավելել է, որ հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով՝ մեկ անգամ ևս հաստատում է ԱՄՆ նախագահի այդ հանձնառությունը»: