Արցախը կամ Ցեղասպանությունը ճանաչելով` մեր բոլոր հարցերը չեն ավարտվելու. Շարմազանով

Արցախը կամ Ցեղասպանությունը ճանաչելով` մեր բոլոր հարցերը չեն ավարտվելու. Շարմազանով

Hraparak.am-ը հետաքրքրվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե ճիշտ չէր լինի արդյոք Ցեղասպանության ճանսչման հարցում ներդրած ջանքերի մի զգալի մասն ուղղել Արցախի ճանաչմանը, գուցե այս հարցում ավելի շուտ արդյունքի հասնեինք:



Շարմազանովն ասաց, որ մեկը մյուսին չի խանգարում: «Մենք պետք է ջանքեր գործադրենք և Արցախի խնդրի խաղաղ ու հայանպաստ կարգավորման ուղղությամբ, նաև պիտի ջանքեր գործադրենք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»,-ասաց նա, հետո նկատեց` ով է ասել, որ արդյունքի չենք հասել:



Ըստ նրա` կյանքը պայքար է, և պետք է մշտապես պայքարել: «Եթե Ձեզ թվում է, որ վաղը Արցախը ճանաչեցինք կամ Ցեղասպանությունը ճանաչեցին, մեր բոլոր հարցերն ավարտվելու են, ոչ: Իմ խորին համոզմամբ` պանթուրքիզմի քաղաքականությունը երկարաժամկետ է, և դրանից Թուրքիան դեռևս չի հրսժսրվել»,-նշեց ԱԺ փոխխոսնակը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ