Ցեղասպանության ճանաչման գործընթացը կհամարեմ ավարտված, երբ... Հովիկ Աբրահամյան

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կհամարեմ ավարտված, երբ... Հովիկ Աբրահամյան

Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդ ժամանեցին կառավարության անդամները: Անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց և Եղեռնի զոհերի հիշատակը հարգելուց հետո Հ. Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց զատ մենք պետք է նայենք ապագային, պետք է կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք Հայկական Երկրորդ Հանրապետությունը` Արցախը: «Դա է միակ ճանապարհը պայքարելու և աշխարհին ապացուցելու, որ թուրքը ցեղասպան է, մարդասպան է»,-ասաց նա:



Hraparak.am-ի հարցին, թե ուր ենք հասել ճանաչման գործընթացում, Աբրահամյանն ասաց. «Դա ես կհամարեմ հիմա այդ գործընթացը ավարտված, երբ որ Թուրքիայի ժողովուրդը, Թուրքիայի իշխանությունները կհասկանան իրենց իսկ նախնիների իրականացրած ցեղասպանությունը հայերի նկատմամբ»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ