Ի՞նչ է նշանակում ոստիկանապետի «ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում» արտահայտությունը

Ի՞նչ է նշանակում ոստիկանապետի «ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում» արտահայտությունը


1in. am-ի լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե՝ մենք չենք տեսնում ձեր բարեփոխումները, Վովա Գասպարյանը հեռանալիս պտտվեց եւ ի պատասխան ասաց՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:



Չգիտեմ ինչու, բոլորին, ու հատկապես լրագրողներին թվում է, թե ոստիկանապետի այս խոսքերից հետո Սիրանույշը պաշտպանության կարիք ունի և «Սիրանույշ, կողքդ եմ, Սիրանույշ մենք քո հետ ենք» խոսքերը օրվա զրահապատված խոսքերն են դարձել:



Բայց ես, ոստիկանապետի խոսքերի մեջ այլ իմաստ եմ տեսնում: Ու չեմ զգում, որ այս պարագայում լրագրողն ունի մեր պաշտպանության կարիքը:



Վովա Գասպարյանն այնքան ակնհայտ է տեսնում ոստիկանության բարեփոխումները, այնքա՜ն ակնհայտ, / կապ չունի, թե դա ով ինչքանով է ընդունում/, որ երբ լրագրողն ասում է՝ մենք չենք տեսնում բարեփոխումները, նա մեղվի պես խայթում է՝ «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:



Ակնհայտ բան, որ կա, բայց ոստիկանապետը կարող է ասել՝ չեմ տեսնում:



Ակնհայտ:



Դրանով ակնարկում է լրագրողին, որ բարեփոխում ասածի ռեալությունը, ակնհայտությունը նույնն է, ինչ ասենք կին լինելու ռեալությունը:



Իսկ թե ինչու՞ է բարեփոխումն այդքան ակնհայտ պատկերացնում ոստիկանապետը, դա այլ խնդիր է:




Հասմիկ Բաբաջանյան