Կցանկանայի ինքս ինձ ներշնչել. Ջոդի Ֆոսթեր

Կցանկանայի ինքս ինձ ներշնչել. Ջոդի Ֆոսթեր

Ճակատագիրը շատ հարմար խոսք է նրանց համար, ովքեր երբեք որոշում չեն ընդունում։



Ես երբեք տուն չեմ վերադարձել շպարով, մայրս մի օր ասաց․ «Երբ աշխատանքային օրն ավարտվում է, ավարտվում է նաեւ աշխատանքը», այս խոսքերի հետ չես վիճի։



Երբեմն ես երազում եմ տնային գործերի մասին։ Որ երեկոներն անցկացնեմ բազմոցի վրա, թավալ գամ գրքի հետ եւ պարտականություններ չունենամ։ Բայց, փառք Աստծո, ես այդ մասին դեռեւս լրջորեն չեմ մտածել։



Չգիտես ինչու, մարդիկ միշտ զարմանում են՝ իմանալով, որ ես աթեիստ եմ։



Կրոնները գիտություններ են, որոնք պարտադիր պետք է իմանալ՝ հասկանալու համար, թե ինչու են այսքան պատերազմներ լինում։



Դաժանությունը շատ մարդկային է եւ շատ հասկանալի, բայց ոչ մեկը, ոչ մյուսը թույլատրելի չեն։



Շատ հաճախ ես զոհի դեր եմ խաղացել։ Դա ճիշտ է, բայց ինձ թվում է՝ կանանց ողջ համաշխարհային պատմությունը հենց այդ մասին է։



Դու վատ մայր ես, եթե շարունակ կախված ես քո երեխաներից եւ անընդհատ փորձում ես ղեկավարել նրանց։



Ամենաքիչը ես ուզում եմ իմանալ, թե ինչ են խոսում երեխաներս, երբ մենակ են, քանի որ ես շատ պարզ հիշում եմ, թե ինչ էի խոսում ես նրանց տարիքում։



Երբեք չէի ցանկանա նորից դառնալ 20 տարեկան։ Դա վախերով եւ վտանգներով լի տարիք է։



Երեւի թե դա շատ սարսափելի է, երբ քո երեխաները ծերանում են աչքիդ առաջ։



Տխուր է, երբ մանկությունդ անցնում է՝ առանց այն նորմալ տեսնելու։



Մայրս միշտ ուշանում էր, եւ դա հունից հանում էր ինձ։ Հիմա ես գալիս եմ կամ ճիշտ ժամանակին, կամ մի փոքր շուտ։ Տեսնո՞ւմ եք, երեխաներին կարելի է պատահական դաստիարակել։



Ես սիրում եմ եվրոպական կինոն։



Դերասանի պատասխանատվության զգացումը հանդիսատեսի առջեւ ավելի մեծ է, քան հանդիսատեսը կարող է պատկերացնել։



Լինել հասկացված՝ ամենակարեւոր բանը չէ աշխարհում։ Չպետք է ոչ մեկից սպասել, թե կհասկանան քեզ։



Ես կցանկանայի ինքս ինձ ներշնչել։



Ես իսկապես սիրում եմ Լոս Անջելեսը։ Սա մի քաղաք է, որտեղ ես ծնվել եմ, եւ որտեղ, եթե խնդիրներ ունես, կարող ես գնալ ծովափ, կամ էլ վոլեյբոլ խաղալ ու ամեն ինչ մոռանալ։



Ինձ թվում է՝ կանայք շատ խելացի են դառնում 40-ում։



Աշխեն Քեշիշյան