«Ժողովուրդ». ԱԺ-ում նախընտրական մթնոլորտ է

«Ժողովուրդ». ԱԺ-ում նախընտրական մթնոլորտ է

«Ժողովուրդը» գրում է. »Անցած 4 օրերի քառօրյա նիստերի ընթացքում ԸՕ քննարկումներն անցան ավելի քան բուռն, եւ երբեմն բանը հասավ նույնիսկ վիրավորանքներին: Կարելի է ասել՝ նախընտրական մթնոլորտը Աժ-ում արդեն իրեն լիարժեք զգացնել է տալիս: Ուշագրավն այն էր, որ փոխադարձ հրաձգությունների մի զգալի մասը ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչների միջեւ էր: Այլ կերպ ասած՝ ընդդիմության շրջանում արդեն մեկնարկել է ներքին պայքարը, որի ընթացքում պետք է հասկանալի դառնա, թե որ ուժն է 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանություններին մարտահրավեր նետելու:



ԸՕ քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել նաեւ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, ստիպված էին որոշակի զիջումների գնալ: Ամեն դեպքում հրապարակային այդպես է հայտարարվում: Թերեւս զիջումների ծավալներն ու բնույթը պարզ կլինի այն ժամանակ, երբ ԸՕ նախագիծը կներկայացվի խորհրդարանին՝ երկրորդ եւ երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունելու համար: Նախատեսվում է, որ ԸՕ-ն երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քվեարկության կներկայացվի մայիսի 16-ից 19-ը կայանալիք քառօրյայի ընթացքում, որպեսզի մինչեւ հունիսի 1-ն այն պատրաստ լինի եւ կիրառման մեջ մտնի, քանի որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ այդ ժամկետն է նախատեսված»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: