Մենք ողջունում ենք իր այդ քայլը. Արա Հարությունյան

Մենք ողջունում ենք իր այդ քայլը. Արա Հարությունյան

Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին: «Այս պահին եւ նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»: Լռություն` փոթորիկից առա՞ջ: «Գուցեեւ, բայց նաեւ հնարավորություն` օպերատիվ ձեւով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար. այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում-ճշտում, ինչ-որ մասով՝ նաեւ արդեն իսկ փոխհատուցում՝ թե գումարային, թե գույքային, թե մնացյալ պարամետրերով. որ ընտանիքն ինչի կարիք ունեցավ` մինչեւ վերջ ապահովվելու է»: Ղարաբաղո՞ւմ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Այո, դեռ այստեղ է, սակայն այս երեկո հետ կգա Հայաստան»: Հանդիպե՞լ եք նրա հետ: «Այո, շփվել-զրուցել ենք, բայց ոչ տետատետ»: Ձեր կուսակցությա՞ն, թե՞ վարչապետի մակարդակով: «Ոչ այն, ոչ մյուս՝ ընդհանուր «մակարդակում», առանձին ֆորմատ էր»: Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այդ այցին: «Մենք ողջունում ենք իր այդ քայլը»: