Մարտունի՞ն ով է «հանձնել»

Մարտունի՞ն ով է «հանձնել»

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մայիսի 11-ին լրագրողների հետ խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքները վերադարձնելու մասին եւ թվարկել դրանք: Եւ թույլ է տվել անճշտություն՝ օկուպացված անվանելով նաեւ Մարտունու շրջանը: Իրականում հակառակորդի վերահսկողության տակ գտնվում է Մարտունու շրջանի տարածքի մի փոքրիկ հատվածը: Ընդ որում՝ 1992թ-ից ի վեր:



Եւ ահա մամուլում հայտնվում են հրապարակումներ, որ ավելի են խորացնում թյուրիմացությունը: «Մենք գիտենք՝ ինչպես հետ բերել Մարտունու շրջանը, Մարտակերտի շրջանի առանձին հատվածները, Շահումյանը…», կարդում ենք հոդվածներից մեկում (http://www.hraparak.am/?p=111217&l): 



Պաթոսն, իհարկե, լավ է, բայց Մարտունու շրջանը «հետ բերելուց» առաջ հարկ էր նայել Արցախի քարտեզին եւ համոզվել, որ Ամարասի հովտում արյուն հեղելու կարիք չկա: Մաճկալաշենի մատույցներում Ադրբեջանի բանակը 1992-ի ամռանն է 14 տանկ թողել եւ ամոթահար նահանջել: Վերջապես, Մարտունու պաշտպանական շրջանը Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է գլխավորել, մի զորական, ում անվան հետ արցախյան պատերազմի հաղթանականերն են կապված:



… Շուտով Ամարասի հովտում կսկսվի աշնանացան հացահատիկայինների հունձը: Գրեթե միաժամանակ կգա թթաթափի եւ «թոթի արաղի» տոնը… Մի քիչ համբերություն, եւ ամեն ինչ տեղը կգա…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ