Նախագահի որոշմանն սպասելիս

Նախագահի որոշմանն սպասելիս

Երեկ տեղեկություն էր տարածվել, թե ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանի Ռեֆորմիստական կուսակցությունում կհանգրվանի առանց քաղաքական տանիքի ու կուսակցության մնացած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եւ 2015-ի հայտնի դեպքերից հետո դուրս է եկել ԲՀԿ-ից։ Կարապետյանը կտրականապես հերքեց լուրերը. «Ես ոչ մի կուսակցության հետ գործ չունեմ, ոչ մի կուսակցություն էլ չեմ մտնի, ես նախագահի կողքին կանգնած եմ ու կանգնելու եմ»։ Նշենք, որ Կարապետյանն էլ իր «դուրս ընկած» ընկերների հետ միասին սպասում է Սերժ Սարգսյանի խոսքին, որը պետք է ասի, թե նրանցից ովքեր են մտնելու 2017-ի ԱԺ, ովքեր՝ գնալու վաստակած հանգստի։ Վերջերս «Հրազդան-ցեմենտի» նախագծի առիթով այս խմբի հետ հանդիպման ժամանակ նախագահը դարձյալ չի բացել փակագծերը, ասելով միայն՝ ամեն բան իր ժամանակին։