«ՉԻ». Ո՞վ է շաքարավազ ներկրում Հայաստան՝ «տասնյակ ընկերություններ»

«ՉԻ». Ո՞վ է շաքարավազ ներկրում Հայաստան՝ «տասնյակ ընկերություններ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել Է, թե Հայաստանում շաքարավազ ներմուծող տասնյակ ընկերություններ կան։ «ՉԻ» - Մի շտապեք մեղադրել Արմեն Ալավերդյանին թե իբր նա կամ լավ չի տիրապետում իրավիճակին, կամ դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը։ Ըստ երևույթին իրականում բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ Սամվել Ալեքսանյանը «Տասնյակ ընկնրություններ» անունով ՍՊԸ է գրանցել, և հիմա եթե որևէ մեկը որևէ պաշտոնյայի հարցնի, թե ո՞վ է շաքարավազ ներկրում Հայաստան, վերջինս հանգիստ կարող է պատասխանել՝ «տասնյակ ընկերություններ»։



Սա, ի դեպ, մենաշնորհների դեմ պայքարի շատ արդյունավետ մեթոդ է։ Մնում է, որ Բարսեղ Բեգլարյանն էլ «Ով ասես» անունով մի ՍՊԸ գրանցի ու սկսի դրանով բենզին ներկրել և կարող ենք արձանագրել, որ մենաշնորհների թեման փակված է։ Իսկ եթե հարցին ավելի արմատական ւուծում տրվի, և «Ալեքս գրիգը վերանվանվի «Սռողջ մրցակցություն», հաստատ կարող ենք պնդեք, որ ներքին շուկայում գերակշռում է առողջ մրցակցությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։