«Տաշիր» առևտրի կենտրոնում հրդեհ է (լուսանկարներ)

«Տաշիր» առևտրի կենտրոնում հրդեհ է (լուսանկարներ)

«Տաշիր» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս պահին առևտրի սրահներում աշխատող անձանց տարհանում են: Ականատեսները պատմում են, որ շենքից ծուխ դուրս չի գալիս: Այս պահին տեղում աշխատում են հրշեջները:



ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունը. «Հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ hրդեհ է բռնկվել Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի երրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը»: