Մոսկվայի կենտրոնում միանգամից երկու սպանություն է տեղի ունեցել

Մոսկվայի կենտրոնում միանգամից երկու սպանություն է տեղի ունեցել

Մոսկվայի կենտրոնում միանգամից երկու սպանություն է տեղի ունեցել: Իրավապահները գտել են երկու՝ 26 եւ 28 տարեկան երիտասարդ տղամարդկանց դիեր՝ կտրող-ծակող վերքերով: Այս մասին РИА «Новости» գործակալությանը փոխանցել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից:



Հաղորդվում է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դիակների ինքնությունը պարզելու համար:



Հարուցվել է քրեական գործ: