Զինվորի սպանության մեջ մեղադրվում է զինծառայակիցը

Զինվորի սպանության մեջ մեղադրվում է զինծառայակիցը

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունիսի 2-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Խորեն Հարությունյանը։ Նա Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից էր: Ապրում էր երկվորյակ քույրերի, եղբոր և մոր հետ։ Հայրը վաղուց էր մահացել, մայրը աշխատում էր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի։



Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ զիծառայողի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։
«Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա.Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։ Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)»,-նշված է հաղորդագրությունում։



Նախաքննությունը շարունակվում է։