Ուկրաինայի վարչապետը չի բացառել Ռուսաստանից գազ գնելու հնարավորությունը

Ուկրաինայի վարչապետը չի բացառել Ռուսաստանից գազ գնելու հնարավորությունը

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը չի բացառել, որ Ուկաինան կկարողանա գազ գնել Ռուսաստանից: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Վերջինս ընդգծել է, որ այս առնչությամբ եթե ռուսական «Գազպրոմը» ճիշտ որոշում կայացնի, ապա Կիեւի նախարարների կաբինետը կընդունի համապատասխան «քաղաքական որոշումը» եւ հավելել, որ Համաշխարհային բանկն առաջիկայում 500 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Ուկրաինային` գազ գնելու համար: Գրոյսմանը նաեւ հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա «այնուհանդերձ յոլա գնալ առանց ռուսական գազի»: