20-ամյա ցանցահենը խոստովանել է ԱՄՆ զինվորականների անձնական տվյալները ԻՊ-ին փոխանցելու փաստը

20-ամյա ցանցահենը խոստովանել է ԱՄՆ զինվորականների անձնական տվյալները ԻՊ-ին փոխանցելու փաստը

Կոսովոյից 20-ամյա Արդիտ Ֆերիզին ԱՄՆ Վերջինիա նահանգի դատարանում խոստովանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնել է ձեռք բերել ամերիկացի ավելի քան հազար բարձրաստիճան զինվորականների և ԱՄՆ դաշնային չինովնիկների անձնական տվյալները:



Ինչպես հաղորդում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, համացանցում Th3Dir3ctorY անունով հայտնի երիտասարդը խոստովանել է, որ 2015 թվականին կոտրել է տվյալների բազան՝ ստանալով ադմինիստրատորի իրավունքներ, ապա՝ տեղեկություններ փոխանցել ԻՊ ներկայացուցիչներին, ովքեր էլ այդ մասին գրել էին Twitter-ում:



Ավելի ուշ Արդիտ Ֆերիզին ձերբակալվել էր Մալայզիայում և փոխանցվել ԱՄՆ իշխանություններին: Այժմ նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում: