Եկատերինբուրգում հարձակում է իրականացվել տեղի գեյ-բարերից մեկի վրա

Եկատերինբուրգում հարձակում է իրականացվել տեղի գեյ-բարերից մեկի վրա

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հարձակում է իրականացվել տեղի գեյ-բարերից մեկի վրա, որը գտնվում է ավտոկայանի մերձակայքում: Կա մեկ տուժող, որին ուղեղի ցնցումով եւ այլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է տեղի Е1 լրատվական կայքը` վկայակոչելով ականատեսների հայտարարությունները: Ականատեսների վկայությամբ՝ հարձակումն իրականացնողները եղել են ֆուտբոլային ֆանատներ: Հարձակման փաստը հաստատվել է նաեւ գեյ-բարի ղեկավարության կողմից: Դեպքի վայր են ժամանել իրավապահներ, սակայն վերջիններս նույնիսկ հսկողություն չեն իրականացրել տարածքում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: