«ՀԺ». Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել

«ՀԺ». Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել: Մարզպետի ընդունարանից հայտնեցին, որ Խաչատրյանը երեկ աշխատանքի չի եկել: Թե ինչո՞ւ դժվարացան ասել: «Բուժվում եմ». աշխատանքի չգնալու պատճառը մեզ հետ զրույցում հայտնեց Սուրիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը չվերադառնա արձակուրդից: «Սուրիկ Խաչատրյանը գտնվում է բուժման մեջ»,-մեր հարցին «պատասխանեց» Պողոսյանը:



Սյունիքի մարզպետը վարչապետի որոշմամբ արձակուրդ էր մեկնել հունիսի 6-ին: Նույն որոշմամբ նախատեսվում էր, որ մարզպետն արձակուրդում է լինելու մինչև հունիսի 20-ը: Մինչ արձակուրդ մեկնելը մարզպետը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժման էր ենթարկվում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: