Ցուցարարները հասան նախագահական

Ցուցարարները հասան նախագահական

Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցներին Բաղրամյան փողոցի սկզբնամասում դիմավորեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով նշեց, որ ցուցարարներին թույլ կտան Բաղրամյան փողոցի ձախ մասով միայն բարձրանալ դեպի նախագահի նստավայր։ Ցուցարարների այն խոսքին, թե մայթերը նեղ են եւ իրենք ուզում են ազատ տեղաշարժվել, Օսիպյանը հակադարձեց, նշելով որ Բաղրամյանի մայթերը լայն են եւ միայն այդ դեպքում թույլ կտան բարձրանալ, այլապես հիմքեր ունեն կարծելու, որ տանում են բախման։ Կարճ բանակցություններից հետո, այդուհանդերձ որոշվեց փողոցի ձախ մայթով բարձրանալ Բաղրամյան 26։ Ողջ ընթացքում ցուցարարներին ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ։ Ի դեպ սահմանադրական դատարանի առջեւ ոստիկանությունը փշալարերով մեքենա էր տեղակայել։ <Մենք բոլորս Սասնա ծուռ ենք>, <Ազատ, անկախ Հայաստան>, <Մենք ենք տերը մեր երկրի> վանկարկելով ցուցարարները հասան Բաղրամյան 26, որտեղ եւս կենտրոնացած էին ոստիկանական ուժեր։ Այստեղ ցուցարարները ցանկացան մոտենալ նստավայրին հնչեցնելու իրենց պահանջները, բայց Օսիպյանից ստանալով կտրուկ մերժում, ձակ մայթից բարձրաձայնեցին իրենց պահանջները՝ ազատ արձակել տղաներին, հաջորդիվ վանկարկելով նրանց անունները, ապա պահանջեցին իշխանությունների հրաժարականը, փաստելով, որ ոչ մի զիջում Ղարաբաղի հարցում թույլ չեն տալու։ Այժմ երթի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ։