«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի ցուցահանդեսը

«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի ցուցահանդեսը

Օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը Թումանյանի թանգարանի ցուցասրահում ցուցադրվելու են գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործությունները:
Աշոտ Պետրոսյանը «ծռերից» մեկն է, որի ընկերներն այս քայլով առաջարկում են ծանոթանալ նաեւ Աշոտ Պետրոսյան գեղանկարչին: «Աշոտ Պետրոսյանը «Սասնա ծռերից» մեկն է։ Մեզնից մեկը: Ձեզնից մեկը: Նրա տեղում կարող էր լինել յուրաքանչյուրը: Բայց նա գնաց քո փոխարեն՝ բոլորիս համար: Նա ասում է՝ «իմ զենքը վրձինը չէ, երբ տառապում է իմ ժողովուրդը»»,-գրված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված ցուցահանդեսի հատուկ իվենթում։



Այդ առիթով ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նա «Սասնա ծուռ» է: Բայց նախեւառաջ նա հայ արվեստագետ է: Եկեք ծանոթանանք «Սասնա ծռերի» ներքին աշխարհին, հանձինս Աշոտ Պետրոսյանի աբստրակտ կտավների, որտեղ նա տարիներ շարունակ անում է այն, ինչ արեց հուլիսին՝ վայր դնելով վրձինը եւ վերցնելով զենքը, այս քաոսի եւ անազատության մեջ փորձեց ստեղծել ներդաշնակություն եւ ազատություն»: