Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին Ավստրիայից. Չավուշօղլու

Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին Ավստրիայից. Չավուշօղլու

Թուրքիան, խորհրդատվությունների նպատակով հետ է կանչում իր դեսպանին Ավստրիայից, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:



«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ մենք հետ ենք կանչում մեր դեսպանին Ավստրիայից՝ խորհրատվությունների և Ավստրիայի հետ մեր փոխհարաբերությունները վերանայելու նպատակով»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Star թերթը:



Reuters-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ դեսպանը հետ է կանչվում անցած հինգշաբթի ի պաշտպանություն Քուրդիստանի աշխատավորական կուսամցության տեղի ունեցած ցույցի պատճառով:



ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երբ ցույցի մասնակիցները հասել են Վիեննայի Շտեֆենպլաց հրապարակ, ընդհարումներ են սկսվել քրդերի և թուրքական համանքի ներկայացուցիչների միջև, որոնք իրենց ակցիան էին անցկացնում այդ ժամին: