Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին

Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին

Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի հրետանային ստորաբաժանմանն այն բանից հետո, երբ հրետանային արկ է արձակվել Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանու բարձունքների ուղղությամբ, հայտնում է Իսրայել ՊԲ մամլո ծառայությունը:



Զինվորականները, սակայն, չեն նշում, արդյոք, Սիրիայի կողմից ռմբակոծությունը եղել է կանխամտածվա՞ծ, թե՞, ինչպես հաճախ է պատահել այս պատերազմի ժամանակ, արկը պատահաբար է հատել բաժանարար գիծը: