Ուկրաինան հույս ունի մոտ ապագայում պաշտպանության ոլորտի պայմանագիր կնքել Կանադայի հետ

Ուկրաինան հույս ունի մոտ ապագայում պաշտպանության ոլորտի պայմանագիր կնքել Կանադայի հետ

Ուկրաինան հաշվարկել է Կանադայի հետ պաշտպանության ոլորտի փոխօգնության պայմանագիր կնքել 2016 թվականին, հայտարարել է Օտտավայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն՝ Ուկրաինայի արտգործնախարարության մամլո ակումբի նիստի ժամանակ:



«Ես կարող եմ մի բանի մասին հայտարարել, որը, շատ եմ հավատում, տեղի կունենա մոտ ապագայում: Մենք ավարտել ենք աշխատանքը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի վրա: Դա մի փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի Ուկրաինայի և կանադայի պաշտպանության նախարարությունների միջև: Ես հույս ունեմ, որ կկարողանանք այն ստորագրել առաջիկա ամիսներին, իսկ ամենառեալը՝ հոկտեմբերին»,- դեսպանի խոսքերն է մեջբերել УНИАН-ը:



Դիվանագետի խոսքով՝ այդ համաձայնագիրը օրենսդրական բազա կստեղծի զենքի համատեղ արտադրության և Ուկրաինային զենք մատակարարելու համար:



Կանադան նախկինում օգնել է Ուկրաինային՝ ուղարկելով իր զինվորականներին՝ ուկրաինացի մասնագետների վերապատրաստության և վարժեցման նպատակով: