ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին՝ փոխել իր ռազմավարությունը Սիրիայի հարցում

ԱՄՆ-ը կոչ է անում Ռուսաստանին՝ փոխել իր ռազմավարությունը Սիրիայի հարցում

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում փոխել իր ռազմավարությունը Սիրիայի հարցում երկուշաբթի հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:



«Մենք Ռուսաստանին հասկացրել ենք, որ Ասադին նրա աջակցությունը բորբոքում է բռնությունները, հող ստեղծում ծայրահեղականության համար: Մենք պատրաստվում ենք շարունակել Ռուսաստանին հասկացնել, որ այդ ռազմաարությունը պետք է փոխվի»,- ասել է Էռնեստը:



Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը խրվում է հակամարտության մեջ, ինչը հակաարդյունավետ է: