Գյուլենի ուրվականն է շրջում Ադրբեջանում

Գյուլենի ուրվականն է շրջում Ադրբեջանում

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության նախագահի օգնական Ֆաիգ Ամիրովը՝ իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով, հաղորդում է АПА գործակալությունը:



Նշվում է, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության նախագահի օգնական, «Ազադլըգ» թերթի տարածման հարցով տնօրեն Ֆաիգ Ամիրովի ավտոմեքենայում հայտնաբերվել են Գյուլենի հետ կապ ունեցող գրքեր: