Էրդողանը կվճարի՞ արդյոք Պուտինին 5 միլիարդ՝ խոցված ինքնաթիռի դիմաց

Էրդողանը կվճարի՞ արդյոք Պուտինին 5 միլիարդ՝ խոցված ինքնաթիռի դիմաց

Ինչպես հայտնում է թուրքական Cumhuriyet-ը, թուրքական հասարակության մեջ սկսել են պտտվել խոսակցություններ, որ Թուրքիան հինգ միլիարդ դոլար կվճարի ռուսական խոցված ինքնաթիռի դիմաց: Մեկնաբանելով այս լուրը նույն պարբերականին` Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական Ահմեդ Թականը բացառել է, որ Անկարան նման քայլի կգնա, որքան էլ դա նպաստի երկկողմ հարաբերություններում առկա հարցերի հարթեցմանը: Հիշեցնենք, որ թուրքական ՀՕՊ կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո էլ սկսվել էր ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը, որը մոտ ութ ամիս հանգեցրել էր ռեգիոնալ ճգնաժամի, մինչ Էրդողանի հայտնի նամակը եւ ներողությունը: