ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտնաբերել են Քլինթոնի տասնհինգ հազար չհրապարակված նամակները

ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտնաբերել են Քլինթոնի տասնհինգ հազար չհրապարակված նամակները

ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային բյուրոն հայտնաբերել է ԱՄՆ նախկին Պետքարտուղար, այժմ դեմոկրատների կողմից առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի 15 հազար չհրապարակված էլեկտրոնային նամակները: Այս մասին գրում է Washington Post պարբերականը: Պարբերականի հոդվածում նշվում է, որ նախկինում Քլինթոնի իրավաբանները այս նամակների մասին չէին հիշատակել, սակայն ներկայումս դրանք նույնպես կհանձնվեն հրապարակման Պետդեպին: Նախկին Պետքարտուղարն արդեն իսկ երեսուն հազար նամակ հանձնել է հրապարակման համար, սակայն նույնքան էլ ոչնչացրել է` գտնելով, որ դրանք ունեն անձնական բնույթ եւ ենթակա չեն հրապարակման: Նշենք, որ Հիլարի Քլինթոնը ենթարկվեց խիստ քննադատության այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ աշխատանքային էլեկտրոնային փոստն օգտագործել էր անձնական նամակագրության համար: