Իսրայելական օդուժը հարվածել է Ասադի զորքերի դիրքերին

Իսրայելական օդուժը հարվածել է Ասադի զորքերի դիրքերին

Իսրայելական ռազմական ավիացիան ռմբահարել է Սիրիայի նախագահ Բըշար ալ Ասադի հրետանային զորքերի հենակետերը, որտեղից հրթիռներ են արձակվել դեպի Իսրայելի ուղղությամբ եւ որոնք հայտվել են իսրայելական կողմից հսկվող Հոլանյան բարձունքների տարածքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նշվում է, որ սիրիական կողմը այդպես էլ չի մեկնաբանել, թե արձակված հրթիռները Հոլանյան բարձունքներում հայտնվել են պատահականորեն, թե թիրախավորված կերպով, սակայն իսրայելական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ մեծավ մասամբ նմանատիպ գործողությունները նախկինում եղել են հատուկ թիրախավորված: Սիրիական կողմի կորուստների մասին տեղեկություններ չկան, իսրայելական կողմը հայտարարել է, որ կորուստներ չունի: