ԱՄՆ-ն տեղյակ չէ, որ ռուսական ուժերը հեռացել են Համադանի ռազմական բազայից

ԱՄՆ-ն տեղյակ չէ, որ ռուսական ուժերը հեռացել են Համադանի ռազմական բազայից

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ չի տեսել տեղեկատվություն այն մասին, որ ռուսական զինուժը դադարեցրել է օգտագործել Իրանի Համադանի ռազմական բազան Սիրիայում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է ամենօրյա ավանդական բրիֆինգի ժամանակ, որ ԱՄՆ-ն սերտ գործակցում է Իրանի եւ Ռուսաստանի հետ, սակայն ցայժմ չի ստացել համապատասխան տեղեկություն, եւ դեռ պարզ չէ, թե արդյոք Մոսկվան դադարեցրել է Համադանի բազայի օգտագործումը: Ավելի վաղ ՌԴ Պնախարարությունը հայտարարել էր, որ Համադանի ռազմական բազայից Սիրիայում ավիահարվածներ հասցրած ռուսական ինքնաթիռները իրականացրել են իրենց առջեւ դրված խնդիրը եւ վերադարձել ՌԴ տարածք: