Թուրքական բանակը հարվածել է Սիրիայի քրդերի հենակետերին

Թուրքական բանակը հարվածել է Սիրիայի քրդերի հենակետերին

Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Սիրիայի քրդական հենակետերի վրա: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստատեսությունը: Հաղորդվում է, որ թուրքական զինուժի գործողություններն ունեցել են երկու ուղղություն` հարվածել ԻՊ դիրքերին եւ ապա Քրդական բանվորական կուսակցության ռազմական ջոկատների հենակետերին: Հարվածները հասցվել են Ջարաբուլուս քաղաքի եւ Մանբիջ շրջանի տարածքներում: