Սեուլն ահազանգում է՝ Փհենյանն ականապատում է սահմանագիծը

Սեուլն ահազանգում է՝ Փհենյանն ականապատում է սահմանագիծը

Հարավային Կորեայի Պնախարարության աղբյուրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ականապատում է սահմանագիծը` իր զինվորների փախուստը կանխելու համար: Մասնավորապես, ականապատվում է դեմարկացիոն գիծը: Այս մասին հայտնում է «Ռեյնխալ» գործակալությունը: Պաշտոնական Փհենյանն այս հայտարարությունը չի մեկնաբանել: Լրատվամիջոցը նշում է, որ եթե պաշտոնապես այս լուրը հաստատվի, ապա Կորեական պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքը կլինի, որ դեմարկացիոն գծի շրջանում ականապատումներ են իրականացվում: Սեուլի ներկայացուցիչները Փհենյանի այս քայլում տեսնում են իրենց հաղթանակը հոգեբանական պատերազմում: Մասնավորապես, նշվում է, որ ականապատման հետ կապված մի քանի դեպքեր ֆիքսվել են հյուսիսային հատվածում գտնվող Փհանմունջոմ բանակցային կետում:



Հիշեցնենք, որ 1953-ի համաձայնագրի համաձայն՝ արգելվում է Փհանմունջոմում ականապատումներ իրականացնել: Հարավկորեական աղբյուրը, սակայն, նշել է, որ ավելի քան չորս հազար ական է տեղադրվել այդ հատվածում: