Բանգկոկում մեկնարկել է տաճարի պայթեցման գործով դատավարությունը

Բանգկոկում մեկնարկել է տաճարի պայթեցման գործով դատավարությունը

Թաիլանդի ռազմական դատարանում մեկնարկել է երկու օտարերկրացիների հետ կապված դատավարությունը, ովքեր մեղադրվում են Բանգկոկում տաճարի պայթեցման մեջ: Հիշեցնենք, որ պայթեցման արդյունքում զոհվել էր քսան մարդ: Այս մասին հայտնում է
Ассошиэйтед Пресс գործակալությունը: Մեղադրյալները, ովքեր ազգությամբ ույղուր են, հանդիսանում են Չինաստանի քաղաքացիներ: Վերջիններս արդեն դատարանի դահլիճում հայտարարել են, որ թաիլանդական իշխանություններն իրենց հանդեպ վատ են վարվել: Նշենք, որ ձերբակալվածները երկուսն են, մինչդեռ ահաբեկչական այս գործողության հետ կապ ունի առնվազն տասնյոթ մարդ: