«Չորրորդ իշխանություն». Իշխանությունը «Վեդի Ալկոյին» ստիպեց խաղող մթերել, հիմա էլ՝ վարկ վերցնել

«Չորրորդ իշխանություն». Իշխանությունը «Վեդի Ալկոյին» ստիպեց խաղող մթերել, հիմա էլ՝ վարկ վերցնել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վայոց ձորի մարզի Աղավնաձոր զյուղը ոտքի է կանգնել և պահանջում է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը վճարի դեռևս անցած տարի մթերած խաղողի գումարները։ Իսկ ընկերությունը պարզապես փող չունի։ Ցանկացած նորմալ երկրում բնական հարց կառաջանար՝ «հա որ փող չուներ, ինչո՞ւ էր խաղող մթերում»։ Բայց Հայաստանում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Այդ ընկերության ղեկավարը պարզ ասում է, որ ինքը չէր ուզում խաղող մթերել, իշխանությունները զոռով են ստիպել։ Այսինքն՝ անցած տարի գյուղացիները բողոքի ալիք են բարձրացրել, թե «խաղող ենք աճեցրել՝ մթերող չկա», իշխանություններն էլ գործարանների սեփականատերերին կանչել են ու «վզներին թիվ դրել»՝ ուզեք-չուզեք պիտի այսքան խաղող մթերեք, թե չէ վատ կլինի։ Հիմա էլ նույն այդ իշխանությունները նույն այդ գործարանատերերին զոռով ստիպում են վարկեր վերցնել ու փակել պարտքերը։ Մի խոսքով՝ կոպիտ ուժով «բիզնես են զարգացնում»։ Բայց զոռով տնտեսություն զարգացնել հնարավոր չէ: Զոռով հնարավոր է միայն խլել տնտեսվարողների ունեցվածքը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։