«Ժողովուրդ». Սրտի ստենտավորման գներն իջնում են

«Ժողովուրդ». Սրտի ստենտավորման գներն իջնում են

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ դեռեւս այս տարվա հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի բժշկական հաստատություններին կոչ էր արել նվազեցնել սրտի ստենտավորման գները: «Գյումրու բժշկական կենտրոնը» առաջինը հայտարարեց ստենտավորման գինը 1.8 միլիոն դրամից 1.2 միլիոն դրամ դարձնելու մասին: Նախօրեին էլ «Աստղիկ» բ/կ-ն հայտարարեց ստենտավորման գինը 1.8 մլն դրամից 1.1 մլն դարձնելու մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այլ հիվանդանոցներ եւս առաջիկայում կհայտարարեն ստենտավորման գները նվազեցնելու մասին: Մասնավորապես, Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցը եւս 700 հազար դրամով կնվազեցնի ստենտավորման գինը եւ վիրահատության համար կպահանջի 1.1 մլն դրամ: «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տնօրեն Արա Մինասյանը եւս առաջիկայում այս խնդրին կանդրադառնա: «Առաջիկա օրերին այս հարցերին պատասխան կտրվի»,- ասաց Մանուկյանը: Հիշեցնենք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ն պատկանում է Սերժ Սարգսյանի խնամուն` Արա Մինասյանին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: