«Ժողովուրդ». Գազի սպառման ծավալները շարունակում են նվազել

«Ժողովուրդ». Գազի սպառման ծավալները շարունակում են նվազել

Հայաստանում բնական գազի սպառման ծավալները շարունակում են նվազել: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բնական գազի սպառման ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ էներգետիկայի ոլորտի սպառած գազի ծավալների կտրուկ՝ 36 տոկոսով նվազումից բացի՝ նվազել են նաեւ արդյունաբերության եւ գազալցակայանների սպառած գազի ծավալները: Հատկապես գազալցակայանների սպառած գազի ծավալների անկման փաստն ուշագրավ է, քանի որ վերջին տարիներին այդ ցուցանիշը միմիայն աճել է: Այդ հանգամանքը բացատրվում էր Հայաստանում գազով շահագործվող ավտոմեքենաների թվի անընդհատ աճով: Սակայն այս տարի առաջին անգամ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ցուցանիշը անցած տարվա համեմատ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետրով նվազել է: Սա ուղղակի փաստում է, որ Հայաստանում բնակչության թիվը գնալով ավելի է նվազում, հետեւաբար շահագործվող ավտոմեքենաների թիվը նույնպես պակասում է»:Կարդացեք թերթի այսօրվա համարում: