«Ժողովուրդ». տրանսֆերտները նվազել են

«Ժողովուրդ». տրանսֆերտները նվազել են

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 86 միլիոն 178 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա օգոստոսի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 16 միլիոն 236 հազար դրամով: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին եւս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել: Այսպիսով՝ այս տարվա ութ ամիսների արդյունքներով տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 429 միլիոն 510 հազար դոլար: 2015 թվականի ութ ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 549 միլիոն 530 հազար դոլար, իսկ 2014 թվականին` 836 միլիոն 905 հազար դոլար: Հավելենք, որ անցած տարվա համեմատ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 120 միլիոն 20 հազար դոլարով, իսկ նախորդ` 2014 թվականի ութ ամիսների համեմատ անկումը կազմել է 407 միլիոն 395 հազար դոլար՞:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: