«ՉԻ»․ ՀՀԿ-ն ժողովրդին չի թալանում, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի

«ՉԻ»․  ՀՀԿ-ն ժողովրդին չի թալանում, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի

«Չորրորդ իշխանությունը» գրում է․ ««Վերջը պիտի հասկանաք, որ ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա և ժողովրդից ինչ-որ բան տանի», հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին։ «ՉԻ» - Հասկացա՞ք, թե ինչ է ասում Գալուստ Սահակյանը։ Ըստ էության՝ նրա ասածը հետևյալն է. «հասկացեք վերջապես, որ ՀՀԿ-ն ժողովրդին չի թալանում, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի։ Որ չունի՝ ինչը թալաններ»։ Եվ նա, իհարկե, ինչ-որ տեղ իրավացի է։ Անում է ընդամենը մի «աննշան» հարց պարզել՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդը ոչինչ չունի։ Գուցե պատճառը հենց այն է, որ ՀՀԿ-ն արդեն համարյա 20 տարի է՝ թալանո՞ւմ է ժողովրդին։

Եվ ընդհանրապես՝ միայն Հայաստանի նման երկրներում է հնարավոր, որ իշխանությունները որպես սեփական գործունեության արդարացում մեջտեղ բերեն այն փաստը, որ ժողովուրդը լիակատար աղքատության մեջ է։ Իսկ մեզ թվում էր, թե դա պիտի ոչ թե արդարացում լինի, այլ մեղադրանք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։