Ես ամեն ինչից կուշտ մարդ եմ, քաղաքապետարանի ոչ մի կոպեկի վրա աչք չեմ դրել. Մարտունու նորընտիր քաղաքապետ

Ես ամեն ինչից կուշտ մարդ եմ, քաղաքապետարանի ոչ մի կոպեկի վրա աչք չեմ դրել. Մարտունու նորընտիր քաղաքապետ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀԿ-ական գործող քաղաքապետին երեկ հաղթած անկուսակցական Արմեն Ավետիսյանի խոսքով՝ իր հաղթանակը ժողովրդի ընտրության արդյունքն է, իրենք գնացել են մաքուր, արդար ընտրությունների. «Ես միշտ քարոզել եմ՝ գնալու ենք մաքուր ընտրությունների, ոչ մի ժողովրդին խեղդել, շեղել, դե մասնավոր ինչ-որ բաներ եղել են, բայց չի կարելի վերածել, որ գիտեք ինչ կա, տարել են, բրդել են, գցել են, եսիմ ինչեր են արել: Ժողովուրդը իր ընտրությունն արել ա, ես ժողովրդին եմ շնորհակալ ու կծառայեմ ժողովրդին: Կուսակցական ինչ-որ արգելքներ չեն եղել, որ դու կուսակցական ես, դու անկուսակցական ես»:



-Այնուամենայիվ, պարոն Ավետիսյան, ընտրախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմվե՞լ են:



Ես աշխատել եմ, որ լինի լրիվ մաքուր, շատ մաքուր, քարոզել եմ  նույնիսկ իմ դիմացի թեկնածուին, որ ամեն ինչ անելու ենք՝ մաքուր լինի, ոչ մի ընտրակաշառք, կեղծիք թող չլինի: Ընտրության ընթացքում եղել են այնպիսի բաներ, որ քվեաթերթիկը անվավեր ա ճանաչվել, դե մարդը կարող ա հատուկ նշանի փոխարեն խաչ ա դրել, կամ նենց ա եղել, որ սխալվել ա, բայց որ ասեմ մարդիկ լայնածավալ մտել են, խանգարել են, չէ: Մարտունիում եզակի ընտրություն է եղել, որտեղ ոչ մի ճնշում,  ոչ մի մարդկանց շեղել, մարդկանց կաշառել չի եղել: Ընտրության արդյունքում հաղթել եմ ես, իմ դիմացի թեկնածուին ես շնորհակալություն եմ հայտնել դրա համար, որ ինքը մինչև վերջ ճիշտ արեց:



-Երբ արդեն անցնեք քաղաքապետի գործին, ի՞նչ եք պատրաստվում փոխել:



Ես առաջինը վերացնելու եմ կոռուպցիան, չի լինելու մեկը, ով կարա շշկռի ու ժողովրդի հետ իր լեզվով չխոսա, տենց բան չի լինելու, ու քաղաքապետարանը լինելու ա ժողովրդին ծառայող, ես ամեն ինչից կուշտ մարդ եմ, քաղաքապետարանի ոչ մի կոպեկի վրա աչք չեմ դրել, ես մտնում եմ քաղաքապետարան ազնիվ, արդար ծառայելու, իմ թիմը լինելու ա ազնիվ, եթե մեկնումեկը անի այն, ինչը ես չեմ ուզում՝ ինքը կթողնի, կգնա: Ես ձեռներս ազատ ժողովրդին ասել եմ՝ դուք եք ընտրում, ես ձեզ ծառայելու եմ, ժողովուրդը մաքուր ձևով ընտրել ա ինձ…: Ես ոչ մեկի ոչ գրած ելույթն եմ կարդացել, ոչ էլ, ես շարժվել եմ իմ ձևով, կշարունակեմ տենց, իմ ձևով, ես ապացուցել եմ, որ լավ ծնող եմ, լավ ընտանիքի հայր եմ, լավ բիզնեսմեն եմ, հիմա կմտնեմ քաղաքապետարան և կլինեմ լավ քաղաքապետ իմ ժողովրդի համար, ու եթե ինչ որ տեղ բացթողումներ կան, ես ուրիշի բացթողումները ոչ թե կնայեմ, այլ կծառայեմ իմ ժողովրդին: Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ ու շատ լավ հասկանում եմ: