Հայրենիք էր պաշտպանում, որ այս օ՞րն ընկներ.Ռոբերտ Սարգսյան

Հայրենիք էր պաշտպանում, որ այս օ՞րն ընկներ.Ռոբերտ Սարգսյան

Էրեբունի թանգարանի մոտ մեկնարկել է «Հաց ենք տանում հաց բերողին» ակցիան:Ինչպես գիտենք, ակցիան կազմակերպել են, որպեսզի սնունդ հասցնեն անազատության մեջ գտնվող Արթուր Սարգսյանին:



Այստեղ է գտնվում նաև Արթուր Սարգսյանի հայրը՝ Ռոբերտ Սարգսյանը,ով լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հիշեցրեց,որ որդին երեք ծանր հիվանդություն ունի.«Դուք չգիտեք,որ նա երեք հիվանդություն ունի.պատերազմի վիրավոր է,հաշմանդամ,պորտի գրիժա ունի,ողնաշարը փշրված է,օպերացիա արած,այդպիսի մարդուն մի ժամ չի կարելի բռնել:Պատերազմի ժամանակ նա զենք էր տանում մեքենաներով:Դեռ կինն էլ կռվում էր,ասում՝ մի տար,որ քեզ չեն տանում պատերազմ,ինչի ես գնում:Դա էլ եղավ պատճառ,որ ընտանիքը քայքայվեց:Հայրենիք էր պաշտպանում.ի՞նչ հայրենիք,պաշտպանում էր որ էս օ՞րն ընկներ»,- ասաց Ռոբերտ Սարգսյանը,ով,չկարողանալով պահել հուզմունքը,նշեց,որ չի կարողանում խոսել որդու հետ:



Երթն արդեն մեկնարկել է,մանրամասները՝ քիչ ավելի ուշ: