«Ընդդիմադիրները» պոպուլիստական հայտարարություններ են անում, բայց բուն գործի ժամանակ հաճոյանում են իշխանություններին

«Ընդդիմադիրները» պոպուլիստական հայտարարություններ են անում, բայց բուն գործի ժամանակ հաճոյանում են իշխանություններին

Հարցազրույց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:



-Պարոն Ենիգոմշյան, ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ՊՆախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ պետք է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող անձ ամսական կփոխանցի 1000 դրամ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ օրենքին:



Այն համակարգը, որը տիրում է Հայաստանում, նման իրավիճակում էական խնդիրները չլուծած գնալ այդ քայլին, դա բոլոր առումներով` և բարոյական, և իրավական, և տրամաբանական, անընդունելի քայլ է. «Խնդիրը այն չէ, որ մեր վիրավոր կամ զոհված զինվորների հարազատները աջակցության կարիք չունեն, բայց այդ խնդրի լուծումը նախ իսկական պետությունը պետք է կատարի պետական քաղաքականության միջոցով: Կայացած և արդար հասարակարգում գործող պետության կողմից, եթե բոլոր միջոցներին դիմել են և լրացուցիչ անհրաժեշտության կարիք կա, այդ պարագայում ժողովուրդը, քաղաքացիները միշտ էլ պատրաստ են և պետք է պատրաստ լինեն աջակցել իրենց զինվորներին: Բայց խնդիրն այն է, որ այն քայլերը, որոնց դիմել են այդ օրինագծով, որը այս Ազգային Ժողով խումբը ընդունեց, դա գտնում եմ, որ ոչ մի արդարացում չունի, որովհետև դա անպատկառ կերպով ժողովրդի քսակից և ոչ ապահով խավերի քսակից հերթական թալանն է: Այս վարչախմբի բնութագիրն է այս օրենքը, որը ընդունել տվեցին ԱԺ կոչվող վայրում: Ես նորից եմ կրկնում՝ պետությունը կազմակերպված ժողովուրդն է, հետևաբար կազմակերպված ժողովուրդը բարոյական պարտավորություն ունի իր զինվորներին տալու բոլոր առումներով, և խնդիրը այստեղ բացարձակապես չի վերաբերում զոհված կամ վիրավորներ զինվորների հարազատներին, խնդիրն այն է, որ օրենքը, որը ընդունվեց, կապ չունի նման մտահոգությունների հետ»:



-Պարոն Ենիգոշմյան, ընդամենը 3 պատգամավոր էին դեմ քվերակել օրինագծին, մինչդեռ ընդդիմադիր գործիչներից շատերի «սրտով» չէր այդ նախագիծը, ինչո՞վ էր պայմանավորված նման պատկերը:



Ամենավերջին 2-3 օրերի ընթացքում հուշում էին, որ իրենք այդպես են անելու, դա էլ իրենց բնութագիրն է, այդպիսի պահվածքը «ընդդիմադիր» կոչվող պատգամավորների բնութագիրն է, որոնք պոպուլիստական հայտարարություններով հանդես գալիս են, բայց բուն գործի ժամանակ հաճոյանում են իշխանություններին ապագայի առումով, ակնկալիքներից ելնելով, սա էլ իրենց բնութագիրն է՝ անսկզբունք և բարոյապես անընդունելի այդ կեցվածքը:



-Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի տղաներին` նրանցից մի քանիսին նոր մեղադրանքներ առաջադրվեցին, կալանքը երկարաձգվեց, մինչդեռ որոշ ժամանակ առաջ խոսում էին համաներմամբ նրանց ազատ արձակելու մասին: Այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ այդ մասին խոսք լինել չի կարող:



Ես վստահ եմ, որ «Սասնա ծռեր»-ը իրենք բացարձակապես ոչ մի կարևորություն չէին ընծայել և չեն ընծայում համաներմամ մասին շրջանառվող լուրերին, դա իրենց չէր հուզում և հիմա էլ չի հուզում: Իրենք այդ քայլին գնացել են, իրենց կյանքն են նժարի վրա դրել, հետևաբար համաներումն իրենց չպետք է հուզեր, հույսի խնդիր չի դրվում իրենց համար, դրսում գտնվող իրենց աջակիցների, համախոհների, գաղափարական ընկերների համար, սա ասելուց հետո ասեմ, որ ոչ միայն համաներման հարցով, այն ժամանակ, երբ դեռ համաներման մասին խոսք չէր գնում, հենց ՊՊԾ գնդի գործողության օրերին բազմաթիվ անգամներ այս վարչախմբի ներկայացուցիչները ուղղակի տեքստով ասում էին, որ եթե զենքերը վայր դրվեն շատ մեղմ կլինեն մեղադրանքները, իհարկե տղաները զենքերը վայր դրեցին, բացարձակապես ոչ այդ խուստումների արդյունքում, պարզապես սա հիշեցնում եմ՝ ասելու համար, որ հենց այդ փաստը 3-4 անգամ տարբեր ատյաններից, անձերից նմանօրինակ խոստումներ էին տրվում և հենց տղաների դուրս գալուց կարճ ժամանակ հետո այդ մեղադրանքները դրվեցին և այսպես կոչված մեղմ մոտեցման բացարձակ նշույլ չկար: Այդ խոստումները օդում չքացան և հիմա էլ համաներման հարցը լրացուցիչ մի ապացույց է, որ այդ արտահոսքերը, որ արվում են այլ նպատակներով, միմիայն սուտ և կեղծիք է, և դա ևս բնորոշ է այս վարչախմբին, ոչինչ ինձ չի զարմանցում:



-Առաջիկայում ի՞նչ երթեր, ակցիաներ են նախատեսվում, հետագա ձեր քայլերը որո՞նք են լինելու:



Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը, նախատեսվում է երթ կազմակերպել` ի պաշտպանություն ընդհանրապես քաղբանտարկյալների և «Սասնա ծռեր»-ի ռազմագերիների և բազում մեր երկրում այս վարչախմբի կողմից իրականացվող մարդու իրավունքների ոտնահարումների, այս հարցով նախատեսվում է երթ: Ճանապարհային քարտեզը հրապարակվեց և դրա տրամաբանությամբ կլինեն և քաղաքական, և պահանջատիրական տարբեր ակցիաներ:



-Ձեր շարժումը քաղաքական է, 2017 թ ԱԺ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, գուցե դաշինիք կազմե՞ք:



Բացառվում է, մենք վաղուց համոզված ենք, որ ընտրություներ չկան, դա հեգնանք է, դա կատակ է ընտրություն ասվածը, հետևաբար մասնակցության որևէ միտում չի կարող լինել մեզ մոտ