«Ժամանակ». ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու Հովիկ Աբրահամյանի անունը

«Ժամանակ». ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու Հովիկ Աբրահամյանի անունը

««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը։



Առաջին հորիզոնականը կզբաղեցնի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները կզբաղեցնեն վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Չորրորդ հորիզոնականում կին թեկնածու է լինելու՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որից հետո նոր միայն հինգերորդ հորիզոնականում՝ Հովիկ Աբրահամյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։