Գյումրիում խցանումը՝ վրաերթի պատճա՞ռ

Գյումրիում խցանումը՝ վրաերթի պատճա՞ռ

Այսօր առավոտյան Գյումրու Շահումյան փողոցի կենտրոնական շուկայի հարակից տարածքում մեքենաների խցանումը վրաերթի պատճառ է դարձել: Մեքենաները կանգնեցնող տղամարդը, որ հսկողություն էր սահմանում այդտեղ, ավտոմեքենաներից մեկի հետ ու առաջ անելու ընթացքում վրաերթի է ենթարկվել: Ականատեսների պատմելով՝ 60-անց տղամարդը ընկել է գետնին՝ կորցնելով գիտակցությունը, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: Ոմանց պնդմամբ՝ տղամարդը մահացել է տեղում: Գյումրի բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակիցը մեր հարցման ի պատասխան փոխանցեց, որ այս պահին որևէ ինֆորմացիա չի կարող տալ, կտեղեկացնեն ավելի ուշ, երբ բժշկից հստակ տեղեկություն ստանան:



Հ.Գ. Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը hraparak.am-ին փոխանցեց, որ տղամարդը բարեբախտաբար չի մահացել: Այսօր ժամը 11:15-ի սահմաններում Գյումրի Բ/Կ է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 1957թ-ի ծնված Համլետ Գ.-ն: Նրա մոտ ախտորոշվել է աջ սրունքի վերին փակ կոտրվածք, ստացել է համապատասխան բուժօգնություն, բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում