Արսեն Հարությունյանն այսօր կպայքարի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար․ ո՞վ է մրցակիցը

Արսեն Հարությունյանն այսօր կպայքարի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար․ ո՞վ է մրցակիցը

Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երեկ  դուրս եկավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության  եզրափակիչ։

61 կգ քաշայինների 1/2 եզրափակիչում նա 10։0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:

Ավելի վաղ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել էր թուրք Էմրահ Օրմանօղլուին։

Այսօր՝ ապրիլի 19-ին, Հարությունյանը եզրափակիչում կմրցի Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի հետ: