ՀՀ ղեկավարությունը Պրահայում Ղարաբաղի հարցը փակեց. Պուտին

ՀՀ ղեկավարությունը Պրահայում Ղարաբաղի հարցը փակեց. Պուտին

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է մտել անցյալ տարի, երբ այդ կարգավիճակը ճանաչվեց Հայաստանի կողմից։

«Անցյալ տարի Պրահայում Հայաստանի ղեկավարությունը փակեց այս թեման և ասաց՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է... Վերջ, թեման փակված է»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը վերջին տարիներին մնում է անորոշ։ Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները բազմիցս մոտ են եղել Ղարաբաղի հարցում համաձայնության, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարին, սակայն կողմերը երբեք չեն կարողացել համաձայնության գալ։

«Այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության մասն է: Նախորդ տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն բանի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի: Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ նախկինում բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղցի հարցով համաձայնության: Ի՞նչն էր խնդիրը. պայմանավորվում էինք, որ պետք է հանրաքվեի անցկացվի: Սակայն մի կողմը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող նշել դրա անցկացման ժամկետը: Քանի որ, եթե ընթացիկ պայմաններում հանրաքվեն անցկացվեր՝ անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե քսան տարի հետո, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր: Ուստի առաջարկվում էր այդ հարցը թողնել ապագա սերունդներին: Հայկական կողմը, ընդհակառաը, պնդում էր, որ որոշվի հանրաքվեի անկացման օրը, իսկ այդ հանրաքվեին՝ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը: Նրանք նույնպես ելնում էին նրանցից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվի քսան տարի անց, սակայն բնակչության ներկայիս կազմի պարագայում, արդյունքն  ակնհայտ է: Ահա սա է խնդրի ամբողջ էությունը: Դե իսկ ՀՀ ղեկավարությունը Պրագայում այս հարցը փակեց՝ անգամ քառակուսի կիլոմետրով նշելով Ադրբեջանի Հանրապետության տարածքը», - Պուտին: